“Վիմպելկոմը” աշխատում է Հայաստանի կառավարության հետ “Արմենտելի” բաժնետոմսերի 10% ձեռք բերման գործարքի շուրջ

13.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական ”Վիմպելկոմ” օպերատորը չի հրաժարվել ”ԱրմենՏելի” 100% բաժնետեր դառնալու մտադրությունից եւ ներկայումս Հայաստանի կառավարության հետ աշխատում է այդ գործարքի վրա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Պրայմ-Տասսը, այդ մասին հայտարարել է “Վիմպելկոմի” գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը:

Նա հայտնել է, որ ”Վիմպելկոմը” առաջիկա տարիների ընթացքում մախատեսում է ”ԱրմենՏելի” բաժանորդների քանակն ավելացնել մեկ միլիոնով` յուրաքանչյուր բաժանորդի ներգրավման համար ներդնելով մոտ $100: ”Բաժանորդների թիվը մի քանի տարիների ընթացքում կաճի մոտ 1 մլն-ով, քանի դեռ շուկան չհագենա“, - ասել է Ալեքսանդր Իզոսիմովը: Նա նշել է, որ “ԱրմենՏելի” ցանցը չունի GPRS-պլաթֆորմ:

Պատասխանելով ”ԱրմենՏելի” վերանվանման մասին հարցին, Իզոսիմովն ասել է, որ սովորաբար վերանվանումը կատարվում է ընկերությունը գնելուց մոտ կես տարի անց:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW