Ֆինհաշտարարի գրասենյակն ամփոփել է 2015-ը
25.01.2016 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

2015թ. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է ներկայացվել 3829 բողոք, որից 3263-ը վերաբերել է ֆինանսական համակարգին:
Այս մասին այսօր հայտարարել է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ անցած տարվա ընթացքում ֆինանսական համակարգին վերաբերող բողոքներից քննության է ընդունվել 1448-ը, ինչը 13.5%-ով գերազանցում է 2014թ. համապատասխան ցուցանիշը:
Ցանկում առաջատար են ապահովագրական ընկերությունների եւ բանկերի դեմ բողոքները՝ 1091 եւ 327 բողոք համապատասխանաբար:
«Պահանջների քննության արդյունքում գործերի 78.64%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի: Ընդ որում, դրական ելքով գործերի 59.50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից 2015թ. քննության ընդունված 1448 գործից 1230 գործի շրջանակում հաճախորդներին հատուցվել է 176 708 260 դրամ գումար»,- նշել է նա:
Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է նաեւ 2015թ. արդյունքներով հաշտարարի հետ լավագույն համագործակցող ճանաչված կազմակերպությունները, որոնց համաձայն՝ լավագույն բանկ է ճանաչվել Արդշինբանկը, իսկ լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն՝ «Ինգո Արմենիա»-ն:
Ֆինհաշտարարի գրասենյակում տեղեկացրել են, որ Երեւանում այս տարվա սեպտեմբերի 18-21-ը կկայանա Օմբուդսմենների Միության ամենամյա համաժողովը, որին կմասնակցի 100-ից ավելի օմբուդսմեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: