Qatar Airways-ը մայիսին մուտք կգործի Հայաստան

25.01.2016 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ մայիսի 15-ից կսկսի իրականացնել Դոհա-Երեւան ուղիղ չվերթները:

Դեպի Հայաստան ուղիղ թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ A320 ինքնաթիռներով:

Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերն ասել է, որ դեպի Երեւան կամ Երեւանից մեկնող ուղեւորներն ավիաընկերության համաշխարհային ցանցի միջոցով ավելի հեշտ կհասնեն աշխարհի այլ կետեր:

Qatar Airways-ն ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը՝ այս տարի ներառելով նոր ուղղություններ, ինչպես Լոս Անջելեսը, Բոստոնը եւ Ատլանտան:

Qatar Airways ավիաընկերությունը Մերձավոր Արեւելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթներ է իրականացնում 144 ուղղություններով:

Դիտում՝ 19615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW