ՎՏԲ-Հայաստան Բանկը Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն:«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard եւ VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծառայությանը եւ կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման եւ ՀՀ տարածքում եւ արտասահմանում տարբեր առեւտրային կետերում զեղչեր ստանալու հնարավորությամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Բոնուսային մղոնները կուտակվում են հետեւյալ մեխանիզմով՝ յուրաքանչյուր ծախսած 500AMD/$1/€1/60RR դիմաց քարտապանը կուտակում է 2 մղոն: Հաճախորդները կարող են կուտակել ավելացված մղոններ գործընկերային ցանցի շրջանակում՝ Eqvilibria Club կայքում եւ ՀՀ առեւտրային կետերում: «Գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում եւ բացելով անձնական գրասենյակ՝ հաճախորդները կկարողանան հետեւել բոնուսային մղոնների քանակին եւ փոխանակել դրանք անվճար ավիատոմսերի հետ: Կուտակված բոնուսային մղոնների օգտագործումը ժամանակային սահմանափակումներ չունի: VTB Airmiles ծառայության միացման մեկ տարվա համար միջնորդավճարը կազմում է 12,900 դրամ»,- նշել են բանկում: Eqvilibria Club ընկերությունը ռուսաստանյան շուկայի պրեմիում դասի բանկային քարտերի քարտապանների սպասարկման ամենախոշոր համակարգն է: Tweet Դիտում՝ 10809