Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից Գավառի մանկատան եւ Խաչիկ գյուղի դպրոցի սաներին հանձնվել է մարզական գույք:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ մարզական գույքը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ:«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ`սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, եւ առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով», - ասել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: «Նախաձեռնության նպատակն էր աջակցել սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցին եւ Գավառ քաղաքի մանկատանը`երեխաների շրջանում ավելի ամրապնդելով առողջ ապրելակերպը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այսօրինակ խնդիրները եւ հետագայում էլ շարունակելու է աջակցել սահմանամերձ համայնքներում բնակվող եւ սոցիալապես խոցելի երեխաներին»,- ասել է բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: Բարեգործական հանդիպման շրջանակում Յուրի Ջորկայեֆը հանդես էր եկել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում ելույթ էր ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Tweet Դիտում՝ 4542