Հայտնի են 2015թ. «Սփյուռ»-ով ամենաշատ հարցված 10 բանկերը

18.01.2016 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 10 առավել շատ հարցված բանկերի առաջին եռյակում են Արդշինբանկը (9 041 հարցում), Յունիբանկը (7 881 հարցում) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը (7 045 հարցում):

Ինեկոբանկը 6 575 հարցմամբ զբաղեցնում է 4-րդ, Կոնվերս Բանկը՝ 6 326 հարցմամբ` 5-րդ տեղը:

6-9-րդ հորիզոնականներում են Ակբա-Կրեդիտ Ագիկոլ Բանկը (6 137 հարցում), Հայէկոնոմբանկը (4 247 հարցում), Արարատբանկը (4 186 հարցում),  Հայբիզնեսբանկը (4 081 հարցում):

Տասնյակը եզրափակում է Անելիք Բանկը` 3 748 հարցմամբ:

Բանկերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ուշագրավ է, որ 2014թ. համեմատությամբ, անցած տարի էականորեն կրճատվել են «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուով բանկերի վերաբերյալ հարցումները:

Համեմատության համար նշենք, որ եթե 2015թ. առաջին տեղում հայտնված բանկի վերաբերյալ հարցումների թիվը կազմել է 27 318, ապա այս տարի համապատասխան ցուցանիշը 9 041 է:

Դիտում՝ 9526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW