ՓՄՁ-ների վարկային երաշխավորությունների ծավալն ավելացվել է

15.01.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկային երաշխավորությունների շեմը 5 մլն դրամից հասցվել է 7 մլն դրամի:

Այս մասին այսօր ասել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի համապատասխան առաջարկը կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է իր տարեվերջյան նիստի ընթացքում:

Գեղամ Պետրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակում 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 152.3 մլն դրամ:

«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական եւ ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6 000 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է 13 հազ-ից ավելի աջակցություն»,- ասել է Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին Կարեն Ճշմարիտյանն առաջարկել էր քննարկել եւ վերլուծել ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային երաշխավորությունների ծավալը 5 մլն դրամից մինչեւ 7 կամ 8 մլն դրամ բարձրացնելու հարցը։

Նախարարն այդ ժամանակ հիմնավորել էր, որ նախորդ 3 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները, ինֆլյացիան եւ այլ տնտեսական գործոններ ապացուցում են, որ այդ գումարը վերանայման կարիք ունի։

Դիտում՝ 3986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW