Ռուսաստանը կարեւորում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը

11.01.2016 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանը կարեւորում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը եւ պատրաստ է ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:

Այս մասին, ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ասել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը՝  հունվարի 8-ին Երեւանում հանդիպելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Առեւտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Վերին Լարսի անցակետում բեռների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպման գործընթացի արագացման խնդրին եւ քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք է բերվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում:

Դիտում՝ 3530

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW