ԿԲ-ն ամփոփել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթի արդյունքները

29.12.2015 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:       

Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտությանեւ կառավարման ֆակուլտետի, Մաթեմատիկայիեւ մեխանիկայի ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 26 ուսանող:  

Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50 000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 7 ուսանողի՝ Լիլիթ Դադայանի (Արցախի պետական համալսարան), Եվա Ավետիսյանի (Արցախի պետական համալսարան), Արման Ասրյանի (Երեւանի պետական համալսարան), Վարդուհի Շահինյանի (Երեւանի պետական համալսարան), Լիլիթ Զարգարյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Ստելլա Մնոյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Նարինե Հարությունյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) համար:  

«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003-ից: Այս ընթացքում կրթաթոշակներ է ստացել 80 ուսանող:

Դիտում՝ 8158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW