Անելիք Բանկն իր 25-ամյա հոբելյանական տարին եզրափակում է «Ամանորը Դուբայում» ակցիայով, որի շրջանակում բանկի ավանդատուների միջեւ տեղի է ունեցել նվերների խաղարկություն: Բանկում նշել են, որ 10 ավանդատուներ շահել են նվերներ: Գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպի Դուբայ, շահել է Արմինե Տեր-Տաճատյանը։ Խաղարկությունն իրականացվել է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ: Խաղարկությանը մասնակցել են ս.թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները։ «Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, իսկ ուղեգիրը շահած ավանդատուին մաղթում անմոռաց հանգստյան օրեր: Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակելով նվերների հերթական խաղարկությամբ` ցանկացանք շնորհակալություն հայտնել մեր բոլոր ավանդատուներին՝ բանկի նկատմամբ ունեցած վստահության համար։ Չբացելով փակագծերը՝ տեղեկացնեմ, որ գալիք տարում նույնպես բանկի հաճախորդներին սպասվում են հաճելի անակնկալներ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա տեղեկացրել է, որ նվերներ շահած ավանդատուների ցանկին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում՝ «Շահող մասնակիցներ» հղումով։ Tweet Դիտում՝ 5546