Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO27001:2013 միջազգային ստանդարտներին եւ շնորհել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Բանկում նշել են, որ հավաստագիրը գործում է մինչեւ 2018թ. դեկտեմբերը:Առէկսիմբանկի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Սամվել Զարգարյանի խոսքով` բանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: «ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների եւ հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարեւորագույն պայմանը,- նշել է Սամվել Զարգարյանը: -ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով բանկի նկատմամբ հաճախորդների եւ գործընկերների հավատարմության բարձրացմանը»: Առէկսիմբանկը հիշեցնում է, որ 2012թ. բանկը հաջողությամբ անցել էր ISO 27001:2005 հավաստագրում՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել էր ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշան»՝ որակի կառավարման ոլորտում: Tweet Դիտում՝ 15068