«Կարաս»-ի ու «Բեկոն Պրոդուկտ»-ի նվերը Տավուշի սահմանապահ զինվորներին

24.12.2015 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կարաս» ազգային սննդի ցանցը եւ «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը որոշում են կայացրել Ամանորին միասնական ուժերով ապահովել Տավուշի սահմանապահ բոլոր դիրքերը խոզի մսով (խոզի ազդր):
 
Ինչպես նշել են «Կարաս» ընկերությունում, այս նպատակով դեկտեմբերի 28-30-ը «Կարաս»-ի  եւ «Բեկոն Պրոդուկտ»-ի վաճառքներից միջոցներ կտրամադրվեն նախագծի իրականացման համար:
 
«Մեզ բոլորիս խաղաղություն պարգեւողը, սահմանը պահող դիրքապահ զինվորն է, ով մշտապես ոգեշնչման ու քաջալերման կարիք ունի` առավել եւս Ամանորի շեմին: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել այս նախաձեռնությունը»,- նշել է «Կարաս» ազգային սննդի ցանցի սեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

«Այս քայլով մենք ցանկանում ենք շնորհավորել մեր անվախ զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ»,- իր հերթին ասել է «Բեկոն Պրոդուկտ»-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կարաս» ազգային սննդի ցանցը հայտարարել էր «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի մեկնարկի մասին:

Դիտում՝ 5428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW