Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախագահ

24.12.2015 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վախթանգ Աբրահամյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է վեց տարի ժամկետով: Միեւնույն հրամանագրով դադարեցվել են նրա՝ ՀՀ ԿԲ խորհրդի անդամի լիազորությունները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ են նշանակվել Արկադի Խաչատրյանը եւ Արմենակ Դարբինյանը: Արկադի Խաչատրյանը կպաշտոնավարի մինչեւ 2018թ. սեպտեմբերի 2-ը, իսկ Արմենակ Դարբինյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով:

Վախթանգ Աբրահամյանը ծնվել է 1975թ.: 1991-1996 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

2004թ. ունկնդրել է Բոստոնի Թաֆտթս Համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի «Համաշխարհային առեւտուր` ֆինանսներ եւ էկոնոմիկա» դասընթացը։

2001թ. վերապատրաստվել է Ֆրանսիայի եւ Իսպանիայի բանկերում վճարային ծառայությունների եւ պլաստիկ քարտերի բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ։

1995-2007 թթ. աշխատել է ՀՀ ԿԲ-ում որպես տնտեսագետ, մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, գլխավոր վերստուգիչ։

2008թ. օգոստոսի 29-ից զբաղեցրել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:

Դիտում՝ 9491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW