Արարատբանկը $10 մլն վարկ է ստացել գերմանական ընկերությունից

22.12.2015 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը $10 մլն ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել Deg -Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft MbH գերմանական ներդրումային կազմակերպության հետ:

Արարատբանկում նշել են, որ վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով:

«Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրությունում:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի գնահատմամբ` ծրագիրը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնման եւս մեկ կարեւոր քայլ է:

«Մենք սկիզբ դրեցինք արդյունավետ եւ շարունակական համագործակցության, ինչը Արարատբանկին հնարավորություն կտա երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրել հաճախորդներին եւ նպաստել նպատակային շուկաներում նրանց դիրքերի ամրապնդմանը»,- ասել է Աշոտ Օսիպյանը:  

Deg - Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft MbH ներդրումային կազմակերպությունը KfW բանկային խմբի անդամ է եւ ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաեւ անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:

Դիտում՝ 7177

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW