Երեւան, 6 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՙՎիմպելկոմի՚ փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնն այսօր Երեւանում ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ ՙԱրմենՏել՚ ընկերության 90% բաժնետոմսերի վաճառքի մրցույթի ՙքաղաքական բաղադրիչի՚ մասին: Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարությունը ու Հայաստանի կառավարությունը, որին պատկանում է ՙԱրմենՏելի՚ բաժնետոմսերի 10%, իբրեւ նախօրոք պայմանավորվել էին, որ տենդերի հաղթողը լինելու է ռուսական ընկերություններից մեկը, Վլադիմիր Ռյաբոկոնը նշել է, որ ՙմենք ՙԱրմենՏելի՚ համար վճարել ենք ավելին, քան նախատել էինք ի սկզբանե՚: ՙՉգիտեմ, ինչպիս՞ի գնային առաջարկներ էին ներկաացրել մրցույթի մյուս մասնակիցները: Ինչ վերաբերվում է ենթադրություններին ՙքաղաքական բաղադրիչի՚ ամսին, ապա մենք բանակցություններ չենք վարել Հայաստանի կառավարության հետ: Ավելին, հունական OTE-ի հայտարարած մրցույթի պայմաններից մեկը արգելում էր մասնակիցներին որեւէ շփումներ ունենալ Հայաստանի կառավարության հետ: Չեմ կարծում, որ այստեղ կարող է խոսք գնալ քաղաքական որոշման մասին: Այո, Հայաստանի կառավարությանը պատկանում է ընկերության 10%-ը, բայց 90%-ի սեփականատերը OTE-ն էր, որը դժվար թե հրաժարվեր ավելի շահեկան առաջարկից՚,- ասել է Վլադիմիր Ռյաբոկոնը: Նա նշել է, որ OTE-ն, ինչպես եւ ՙՎիմպելկոմը՚, բորսային ընկերություն է, ՙեւ ներդնողները չէին խնայի OTE-ին, եթե վերջինս մերժեր ավելի շահեկան առաջարկը՚: Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ արաբական Etisalat-ը OTE-ին առաջարկել էր $150 մլն ավել, քան ՙՎիմպելկոմը՚, ՙԱրմենՏելի՚ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասաց. ՙՊատկերացրեք ձեզ OTE-ի տեղում եւ ասեք. կհրաժարվեի՞ք լրացուցիչ $150 միլիոնից՚: “Հայաստան ենք ուղարկել մեր ամենատաղանդավոր մենեջերներից մեկին”, հայտարաել է “Վիմպելկոմի” փոխնախագահը Ռուսական ”Վիմպելկոմ” ընկերության ներկայացուցիչներն այսօր Երեւանում ներկայացրել են “ԱրմենՏելի” զարգացման ծրագրերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մամլո ասուլիսին մասնակցել են “Վիմպելկոմի” կորպորատիվ զարգացման փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնը, "ԱրմենՏելի” նոր գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը եւ ԱՊՀ-ում “Վիպելկոմի” PR-մենեջեր Արտյոմ Մինաեվը: Վլադիմիր Ռյաբոկոնը հայտարարել է, որ անցած շաբաթ “Վիմպելկոմի” գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը այցելել է Երեւան եւ հանդիպել է ՙԱրմենՏելի՚ 2000 աշխատակիցների հետ: Ներկայացնելով “ԱրմենՏելի” նոր ղեկավարին, Վլադիմիր Ռյաբոկոնը ասել է, որ Օլեգ Բլիզնյուկը “Վիմպելկոմի” ամենատաղանդավոր մենեջերներից մեկն է”: Նա նշել է, որ Օլեգ Բլիզնյուկը արդեն 10 տարի է գլխավորում է տարբեր չափերի ընկերություններ, իսկ մինչեւ Հայաստան գործուղվելը աշխատում էր ՙԲիլայնի՚ Ուռալի մասնաճյուղում: Ըստ ՙՎիմպելկոմի՚ փոխնախագահի, այդ պաշտոնում իր աշխատանքի ընթացքում Օլեգ Բլիզնյուկին հաջողվել է ՙԲիլայնի՚ Ուռալի բաժանորդների թիվը ավելացնել 7 անգամ, իսկ մասնաճյուղի դրամական մուտքերը` 25 անգամ: ՙՄենք հույս ունենք, որ Օլեգը կկրկնի իր հաջողությունը Հայաստանում՚,- ասել է Վլադիմիր Ռյաբոկոնը: Նա նշել, որ Օլեգ Բլիզնյուկը ՙՎիմպելկոմի՚ ամենաարժեքավոր աշխատակիցներին շնորհվող ՙԱդամանդե մեղու՚ պարգեւի 15 մրցանկատերերից մեկն է: ՙՄեզ շատ է հետաքրքրում Հայաստանում համամերձ ապրանք ստեղծելու հնարավորությունը՚,- հայտարարել է ՙՎիմպելկոմի՚ փոխնախագահը ՙՎիմպելկոմի՚ կորպորատիվ զարգացման փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնն այսօր Երեւանում հայտարարել է, որ ՙԱրմենՏել՚ ընկերությունը ՙՀայաստանում ունի յուրահատուկ կարգավիճակ՚: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վլադիմիր Ռյաբոկոնն ասել է, որ ՙԱրմենՏելը՚ երկրի ամենախոշոր գործատուներից մեկն է՚: ՙԱյդ ամենն ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն, որը մենք պատրաստ ենք ստանձնել՚,- ասել է ՙՎիմպելկոմի՚ փոխնախագահը: ՙԱրմենՏելի՚ նոր գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ հայկական շուկան ՙՎիմպելկոմին՚ ՙյուրատեսակ հնարավորություն՚ է ընձեռում միատեղելու բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունները եւ ստեղծել համամերձ /կոնվերգենտ/ ապրանք: Նա նշել է, որ արդեն աշխատում է փորձագետների խումբը, որը մի քանի ամիս անց կներկայացնի համապատասխան առաջարկություններ: ՙՄեզ շատ է հետաքրքրում համամերձ ապրանքի ստեղծման հնարավորությունը: Հայաստանը կլինի համամերձ որոշումներ ստեղծելու լավ փորձադաշտ՚,- ասել է Վլադիմիր Ռյաբոկոնը: Նա նշել է, որ ցանկացած երկրում, որտեղ սկսում է աշխատել ՙՎիմպելկոմը՚, օգտագործվում է միասնական գործառնության մոդել: Միեւնույն ժամանակ, նշել է Վլադիմիր Ռյաբոկոնը, ՙմենք միշտ հաշվի ենք առնում տեղական առանձնահատկությունները՚: ՙԱրմենտելը՚ մտադիր է դառնալ Հայաստանի բջջային կապի առաջատարը, հայտարարել է Օլեգ Բլիզնյուկը ՙԱրմԵնՏելի՚ նոր գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր Երեւանում ներկայացրել է ընկերության հիմնական խնդիրներն ու ծրագրերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկը հատուկ նշել է Հայաստանում ֆիքսված կապի ներթափանցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, որը ներկայումս կազմում է ընդամենը 20%: Գլխավոր տնօրենը նշել է, որ ՙԱրմենՏելը՚ մտադիր է ակտիվորեն շարունակել ցանցերի թվայնացման գործընթացը: Ներկայումս թվայնացված է Հայաստանի ֆիքսված կապի 50%: Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ ՙԱրմենՏելը՚ մտադիր է դառնալ Հայաստանի բջջային կապի առաջատարը, մատուցել ֆիքսված կապի բարձրորակ ծառայություններ, միեւնույն ծամանակ պահպանելով ընկերության ֆինանսական արդյունավետությունը եւ դառնալով ՙՀայաստանի ամենագրավիչ գործատուն՚: Նա նշել է սարքավորումների մասնակի արդիականացման, ծածկույթի գոտու ընդլայնման եւ կապի բարելավման անհրաժեշտությունը: Ըստ Օլեգ Բլիզնյուկի, ՙՀայաստանում 3 շաբաթ գտնվելուս ընթացքում ես համոզվեցի, որ ՙԱրմենՏելի՚ բջջային կապի որակը բարելավվելու կարիք ունի՚: Նախատեսվող ծրագրերի թվում ընկերության գլխավոր տնօրենը նշել է նաեւ նոր բիլինգային համակարգի եւ հավելյալ ծառայությունների ներդրումը, բաժանորդների սպասարկման միջազգային մակարդակի ապահովումը: Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ ՙԱրմենՏելը՚ երկրորդ բջջայն օպերատոր ՎիվաՍելին համարում է ՙոչ թե մրցակից, այլ գործընկեր՚: ՙՌուսաստանում վաղուց հրաժարվել ենք ՙմրցակից՚ տերմինից, նախապատվությունը տալով ՙբիզնես-գործընկեր՚ բառակապակցությանը՚,- նշել է նա: Ըստ Օլեգ Բլիզնյուկի, ՙմրցակցությունն օգուտ կբերի երկու օպերատորներին, կխթանի հավելյալ ծառայությունների ակտիվ ներդրումը՚: Ըստ ՙԱրմենՏելի՚ գլխավոր տնօրենի գնահատման, Հայաստանում բջջային կապի ներթափանցումը կազմում է մոտ 30%, ՙԱրմենՏելն՚ ունի 400 000 բաժանորդ, իսկ ՎիվաՍելը` 600 000: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, թե ե՞րբ է ՙԱրմենՏելի՚ կողմից ներդրվելու GPRS ծառայությունը, Օլեգ Բլիզյուկն ասել է, որ ՙմենք մտադիր ենք որքան հնարավոր է շուտ մեր բաժանորդներին տրամադրել շարժական ինտերնետ՚: Օլեգ Բլիզնյուկը չի բացառել, որ ՙԱրմենՏելը՚ կարող է ներմուծել ոչ թե GPRS, այլ միանգամից EDGE տեխնոլոգիան: ՙՎիմպելկոմը” տասնյակ միլիոնավոր դոլարներ՚ կներդնի ՙԱրմենտելում՚ եւ կհրաժարվի մենաշնորհից ՙՎիմպելկոմի՚ կորպորատիվ զարգացման փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնն այսօր Երեւանում հայտարարել է, որ ՙԱրմենՏելում՚ կատարվելիք ներդրումների ծավալը ՙկազմելու է տասնյակ միլիոնավոր դոլարներ՚: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վլադիմիր Ռյաբոկոնն այսօր Երեւանում հաստատել է, որ ՙԱրմենՏելը՚ կհրաժարվի իրեն պատկանող մենաշնորհային իրավունքներից: ՙՄենք հրաժարվում ենք մենաշնորհից եւ չենք վախենում մրցակցությունից: Հայաստանի կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածության ապամենաշնորհեցման վերաբերյալ, ներկայումս մենք քննարկում ենք մենաշնորհից հրաժարվելու սկզբունքները եւ բանաձեւը՚, - ասել է Վլադիմիր Ռյաբոկոնը: Մեկնաբանելով Հայաստանի կառավարության առաջարկը` ՙԱրմենՏելի՚ իրեն պատկանող 10% բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամության մասին, Վլադիմիր Ռյաբոկոնը նշել է, որ ՙմեզ հրապուրում է ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը տնօրինելու հեռանկարը՚: ՙՄենք ուսումնասիրում ենք առաջարկը, սակայն վերջնական որոշում դեռեւս չենք կայացրել՚, - ասել է նա: Վլադիմիր Ռյաբոկոնը նշել է, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ՙՎիմպելկոմն՚ ակտիվներ է ձեռք բերել Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: Նա նշել է, որ ՙԱրմենՏելի՚ ձեռքբերումն ամենաթանկն էր այս շարքում: Ավելին, նշել է ընկերության փոխնախագահը, գնման պահին բոլոր ձեռքբերումներից եկամուտի ամենամեծ ծավալը ապահովում էր հենց ՙԱրմենՏելը՚: Ներկայացնելով ՙՎիմպելկոմի՚ գործունեությունը ԱՊՀ երկրներում, ընկերության փոխնախագահը նշել է, որ նախորդ տարվա համեմատ, Ղազախստանում եռամսյակային եկամուտների աճը կազմել է ավելի քան 100%: Ուկրաինայում եկամուտի աճի ցուցանիշն ավելացել է ավելի քան 500 տոկոսով: ՙԱյո, Ուկրաինայում մենք սկսել ենք ավելի փոքր բազայից, սակայն պետք է հաշվի առնել, որ Ուկրաինայում մենք գործարկել ենք բրենդը միայն այս տարվա ապրիլին՚, - նշել է Վլադիմիր Ռյաբոկոնը: Ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Ուզբեկստանում ՙՎիմպելկոմը՚ ձեռք էր բերել գործող ընկերություն, սակայն բրենդը ներմուծվել էր այս տարվա սեպտեմբերին: Վլադիմիր Ռյաբոկոնը նշել է, որ Տաջիկստանում եւ Վրաստանում ՙՎիմպելկոմը՚ ձեռք է բերել լիցենզիաներ: Տաջիկստանում ցանցը կառուցվել է 9 ամսվա ընթացքում, եւ ընկերությունն արդեն ունի 40 հազար բաժանորդներ: Վրաստանում արդեն կատարվել են առաջին փորձնական զանգերը, իսկ ցանցի կոմերցիոն մեկնարկը տեղի կունենա 2007 թվականի փետրվար-մարտ ամիսներին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8168