Կայացել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նիստը

22.12.2015 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել կազմակերպության խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ Արկադի Խաչատրյանը, Մակար Ղամբարյանը, Ցոլվարդ Գեւորգյանը, Հայկազ Բախշեցյանը, Սեյրան Ավագյանը, Սեյրան Սարգսյանը, ինչպես նաեւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ կազմակերպության այլ ղեկավարներ:

Մինչ նիստի մեկնարկը Կարեն Ճշմարիտյանը շրջայց է կատարել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել վարկային կազմակերպության աշխատակիցների հետ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված բիզնես ծրագրերի ֆինանսավորման հարցերին, ինչպես նաեւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության արդյունավետությանը:

Դիտում՝ 33417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW