2015թ. հունվար-նոյեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2.9% տնտեսական ակտիվություն:Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել էր 3.5%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հունվար-նոյեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.6%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.1%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 8.5%-ով:Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.4%-ով:Միաժամանակ՝ շինարարության ծավալը 2015թ. հունվար-նոյեմբերին, անցած տարվա համեմատ, նվազել է 3.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5%-ով, առեւտրի շրջանառությունը` 7.1%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 20.6%-ով:Ներմուծման ծավալը կրճատվել 26.2%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 4.7%-ով: Tweet Դիտում՝ 4593