Գյուղմթերքի շուկաները մինչեւ դեկտեմբերի 29-ը կգործեն ամեն օր

21.12.2015 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 29-ը, գործում են ամենօրյա ռեժիմով:   

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, գյուղմթերքի շուկաները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում եւ Մաշտոցի պուրակին հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ):

Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին անվճար հիմունքներով տրամադրվում են վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:

Երեւանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման եւ մաքրման աշխատանքների իրականացման հարցում:

Դիտում՝ 4418

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW