Զարգացման ֆրանսիական գործակալությունը €75 մլն վարկ կտրամադրի ՀՀ-ին

17.12.2015 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման ֆրանսիական գործակալությունը €75 մլն գումարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին:

Վարկային համաձայնագրի կնքման մասին որոշումն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:  

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարկային միջոցներն ուղղվելու են Վեդիի ջրամբարի ֆինանսավորմանը:

«Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաեւ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին արտոնյալ է:

Դիտում՝ 4602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW