Նախագահն ընդունել է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին

08.12.2015 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ ՌԴ ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Հիմնադրամի շրջանակներում հաջողությամբ զարգանում է`վկայակոչելով է 2015 թ.-ին Հիմնադրամի միջոցների կառավարչի՝ Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված միանգամից երեք համաձայնագրերը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Հիմնադրամի միջոցների ֆինանսավորման հաշվին Հայաստանում հեռանկարային ներդումային եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը կնպաստի երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերի զարգացմանն ու սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական եւ ազգային խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի եւ Հիմնադրամի մյուս անդամ պետությունների միջեւ ինտեգրացիոն կապերը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Երեւանում Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Դիտում՝ 3712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW