Մի քանի հայկական բանկեր նախատեսում են չիփային քարտեր թողարկել 2007 թվականին
04.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 5 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի առեւտրային բանկերից մի քանիսը 2007 թվականին նախատեսում են սկսել MasterCard եւ Visa չիփային քարտերի թողարկումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը MasterCard եւ Visa չիփային քարտեր է թողարկելու 2007 թվականի մարտից, իսկ այժմ թողարկում է MagneticStripes քարտեր:
”Հայբիզնեսբանկը” եւ “Զարգացման Հայկական Բանկը” մտադիր են MasterCard չիփային քարտերի թողարկումը սկսել 2007 թվականի փետրվարին:
“Կասկադ Բանկը” հաջողությամբ փորձարկել է եւ շուտով կսկսի “ArCa” չիփային քարտերի թողարկումը, իսկ 2007 թվականի վերջին նախատեսում է թողարկել նաեւ MasterCard չիփային քարտեր:
“ՎՏԲ-Հայաստան Բանկը” եւ “Յունիբանկը” 2007 թվականին կսկսեն Visa չիփային քարտերի թողարկումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Արցախբանկը” հաջողությամբ ավարտել է MasterCard եւ Maestro համակարգերի չիփային քարտերի փորձարկումը, իսկ զանգվածային թողարկումը նախատեսված է 2007 թվականին:
”Հայներարտբանկը” դեռեւս չի նախատեսում չիփային քարտերի թողարկում, սակայն իրականացնում է դրանց սպասարկումը:
“Արդշինինվեստբանկը”, “Հայսվիսբանկը”, “Առէկսիմբանկը”, “Անելիք Բանկը”, “Պրոմեթեյբանկը”, “ԲՏԱ-ինվեստբանկը”, “Ինեկոբանկը”, “ԻԹԲ-Միջազգային առեւտրային բանկը” եւ “Կոնվերսբանկը” նախատեսում են չիփային քարտեր թողարկել 2007-2008 թվականներին:
Դեռեւս չիփային քարտերի թողարկում չեն նախատեսում “Արարատ Բանկը“, “Մելլաթ Բանկը“ եւ “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը”:
Չիփային քարտն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ` ներդրված չիփով (միկրոպրոցեսոր), որը գործում է քարտում որպես միկրոհամակարգիչ: Ժամանակակից չիփային քարտերն ունեն պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: