«Ինգո Արմենիա»-ն հանդես է եկել նոր առաջարկով՝ հատուկ բժիշկների համար

08.12.2015 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝  բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում իրականցրել է ակցիա, որին մասնակից են դարձել 40 հայ բժիշկներ:

Ինչպես նշել են ընկերությունում, որպես նվեր բժիշկներին տրամադրվել են 1 մլն  դրամ ծածկույթով ապահովագրական պոլիսներ:  Դրանցից առաջինը հանձնվել  է Առողջապահության նախարար եւ պրակտիկ բժիշկ Արմեն Մուրադյանին։

«Հասարակության տեղեկացվածության եւ սեփական շահերը պաշտպանելու հնարավորության աճի հետ մեկտեղ բժիշկները դարձել են խիստ կախված դժգոհ հիվանդների գործողություններից: Նույնիսկ եթե բժշկական սխալի առկայությունը չապացուցվի, բժիշկը ստիպված կլինի ծախսել բավականին շատ գումար եւ նյարդեր, որպեսզի պաշտպանի իր շահերը։

Ուստի մենք որոշեցինք գնալ ամբողջ աշխարհում ընդունված ճանապարհով եւ առաջարկել հայաստանյան շուկային բժիշկների մասնագիտական ապահովագրություն։ Այս նախաձեռնությունն ունի երկու կարեւորագույն ֆունկցիա՝ հաճախորդը վստահ կլինի, որ իր ֆինանսական ծախսերը, որոնք ծագել են մասնագիտական սխալի արդյունքում, բժիշկն անպայման կփոխհատուցի: Իսկ մյուս կողմից՝ բժշկին կտա նյութական եւ իրավական պաշտպանվածություն, որը տրամադրվում է այս պայմանագրի շրջանակներում»,-նշել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Պայմանագրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել «Վարդանանց» Նորարարական բժշկության կենտրոնում՝ Անեսթեզիոլոգների հայկական ասոցիացիայի արտահերթ հանդիպմանը՝ նվիրված անեսթեզիոլոգների միջազգային օրվան։

Ընկերությունում նաեւ նշել են, որ նշված տեսակով պոլիսի տարեկան արժեքը տատանվում է 20-ից 120 հազ. դրամի սահմաններում՝ կախված բժշկի մասնագիտացումից։  

Դիտում՝ 28727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW