Կնքվել է Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը
08.12.2015 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«ԲՏԱ (Հայաստան) ԲԱՆԿ-ում ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը:
Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի եւ Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջեւ ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:
Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ եւ ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: