Հայբիզնեսբանկն ամփոփել է Visa International Service Association-ի հետ համատեղ հունիսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը բանկի Visa քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները:Բանկում նշել են, որ ակցիայի արդյունքում ակտիվ գործարքներ կատարած քարտապանը պատահականության սկզբունքով դարձել է գլխավոր մրցանակակիրը՝ ստանալով 2 անձի համար նախատեսված Shopping tour-ի («Գնումների շրջագայության») ուղեգիր դեպի Միլան:Ակցիայով նախատեսված խրախուսական նվերները՝ 20 000 դրամ գումարով նվեր-քարտերը, նույնպես տրվել են բանկի մրցանակակիր Visa քարտապաններին:Հայբիզնեսբանկի եւ Visa-ի համատեղ ակցիային մասնակցելու հնարավորություն էին ստացել բանկի այն քարտապանները, որոնք իրենց Visa պլաստիկ քարտերով ակցիայի ընթացքում կատարել էին ընդհանուր 500 000 դրամի չափով նվազագույնը 20 անկանխիկ գնում: Ակցիայի մրցանակակիրների ընտրությունը կազմակերպվել էր պատահականության սկզբունքով՝ թափանցիկ տարայի միջից պատահական այցելուի կողմից ակցիայի մասնակից քարտապանների վերաբերյալ նույնականացման տվյալներ պարունակող թղթիկները դուրս բերելու միջոցով: Tweet Դիտում՝ 4848