ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում աճել է տրամադրված վարկերի ծավալը

04.12.2015 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է «ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում գործող առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների եւ ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքն ըստ մարզերի» վերլուծությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2014թ. հունիսից մինչեւ 2015թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում վարկերի ընդհանուր աճի տեմպը գերազանցել է Երեւանում վարկերի աճի տեմպը. վարկային ներդրումները Երեւանում աճել են 6.3%-ով (77.8 մլրդ դրամով), իսկ ՀՀ մյուս մարզերում եւ ԼՂՀ-ում միասին՝ 14.3%-ով (89.9 մլրդ դրամով):

ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հիմնականում աճել են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերին տրամադրված վարկերը: Հաշվետու տարվա ընթացքում 1.6 տոկոսային կետով նվազել է վարկային ներդրումների կենտրոնացվածությունը Երեւանում եւ կազմել 64.8%: Ավելացել է միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերի կշիռը ընդհանուր վարկերում՝ կազմելով 14.2%:

Գրեթե բոլոր մարզերում եւ ԼՂՀ-ում աճել են տարածքային հասանելության ցուցանիշները՝ 1 շնչին եւ 1 մասնաճյուղին բաժին ընկնող ավանդների եւ վարկերի ծավալները:

Դիտում՝ 3148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW