ՀԱԱԳ-ը շարունակում է խթանել արտահանումը եւ արտահանման ֆինանսավորումը
04.12.2015 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱԱԳ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ապահովագրել է «Մարան» ՍՊԸ-ի արտադրության գինու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես Banks.am-ին հայտնել են ՀԱԱԳ-ից, ապահովագրության պայմանագրով ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերից մեկը հանդես է եկել որպես շահառու՝ դրա հիման վրա «Մարան»-ին տրամադրելով արտահանման ֆակտորինգ։
Ապահովագրությամբ ծածկվում է «Մարան»-ի գնորդ ընկերությանը մատակարարված ապրանքի դիմաց չվճարումը՝ պայմանավորված առեւտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) եւ քաղաքական (վարչական որոշումներ, առեւտրի եւ միջազգային փոխանցումների սահմանափակումներ, բնական աղետներ եւ ֆորս-մաժոր) ռիսկերով։
ՀԱԱԳ-ի արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ «Մարան»-ը ստացել է նաեւ նախաարտահանման ֆինանսավորում՝ այն ուղղելով արտահանման պայմանագրով նախատեսված արտադրանքի պատրաստման համար ծախսերի կատարմանը։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետեւանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը ՀՀ-ն է: Ընկերության պաշտոնական կայքին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: