2016թ. բյուջեում կավելացվեն լրացուցիչ եկամուտներն ու ծախսերը

03.12.2015 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունների մասին:

Որոշման համաձայն՝ հավանություն է տրվել կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ինչպես նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների եւ եզրակացությունների ամփոփաթերթիկին:

Մասնավորապես, ներկայացված 322 առաջարկություններից կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ ընդունելի է համարել 60-ը կամ 18,6%-ը: Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները՝ բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների եւ ծախսերի ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար՝ 15 մլրդ եւ 14.3 մլրդ դրամով:

Դիտում՝ 2828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW