Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց իր նորացված վեբ-կայքը
01.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 1 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեւանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) այսօր Երեւանում ներկայացրել է իր նորացված վեբ-կայքը` www.ybc.am:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նորացված կայքը ներակայացված է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ մշակված է flash-տեխնոլոգիաների օգտագործմամբ:
ԵԿԳ-ի մարքետինգի բաժնի ներկայացուցիչ Իրինա Մինասյանի խոսքերով, կայքի նոր դիզայնը համապատասխանում է ՙԱրԱրԱտ՚-ի գովազդային քաղաքականությանը:
Կայքի ՙՀանդիպում լեգենդի հետ՚ բաժինը թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ կոնյակի արտադրության գործընթացին, համտեսի կանոններին, ինչպես նաեւ գրություն թողնել գրառումների մատյանում:
ՙԳամմա ԱրԱրԱտ՚ բաժնում ներկայացված է ԵԿԳ արտադրանքի ողջ տեսականին: Ընտրելով կոնյակի տեսակներից մեկը, այցելուն կարող է իմանալ, թե ինչպե±ս ճանաչել նրա ինքնությունը գնելիս:
Կայքում տեղադրված է նաեւ ԵԿԳ կորպորատիվ տեղեկատվությունը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: