ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է իր Տեղեկատվական կենտրոնի գործունեությունը: Բանկը հիշեցնում է, որ կենտրոնը ստեղծվել է դեռ 2011թ.՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այսօր այն օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային եւ ելքային զանգ: «Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչեւ 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում:Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես` ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն:ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների եւ ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ եւ այլն:ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաեւ գործարքային սպասարկում.- Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում բանկի գործող քարտերին,- Գործարքների իրականացում հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը հաճախորդի զանգի եւ համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա,- Պլաստիկ քարտերի բացում:Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով՝1. Հեռախոսազանգեր,2. Skype – նամակներ եւ տեսազանգեր,3. Էլեկտրոնային փոստ,4. Զանգեր 010 560708 հեռախոսահամարին եւ քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն,5. Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն եւ պատասխաններ հաճախորդների հարցերին):ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդներին պատասխանում են իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով:Հեռախոսավարներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար: Tweet Դիտում՝ 14319