Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը սկսել է Հայաստանի սկսնակ գործարարների ֆինանսավորումը

01.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամը /Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ սկսել է Հայաստանի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հիմնադրամի տնօրեն Իշխան Կարապետյանն այսօր ասել է, որ ծրագրի դրամագլուխը կազմում է 7 միլիոն դրամ, որից 5 միլիոնը տրամադրել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը եւ 2 միլիոնը` Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտը: Նա տեղեկացրել է, որ միջոցները սկսնակ գործարարներին կտրամադրվեն ACBA- Credit Agricole Bank-ի միջոցով` 12% տարեկան տոկոսադրույքով, առավելագույնը 3 տարի մարման ժամկետով:

Իշխան Կարապետյանն ասելէ, որ 2006 թվականի նոյեմբերին Հիմնադրամն արդեն ֆիանանսավորել է 3 ձեռնարկություն` տրամադրելով 2.7 միլիոն դրամի վարկեր:

2006 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը աջակցություն է տրամադրել 112 սկսնակ գործարարի, որոնցից 16-ը գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր, կամ առեւտրային իրավաբանական անձ` ստեղծելով լրացուցիչ 22 աշխատատեղ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW