Երեւանի փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները գույքագրվում են:Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է այսօր՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:Նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաեւ բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես խստորեն հետեւեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք եւ մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Tweet Դիտում՝ 3212