Հայաստանում 2014թ. աղքատության մակարդակը կազմել է 30%` տարեկան կտրվածքով կրճատվելով 2 տոկոսային կետով (2008թ.` 27.6%):Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2014 թթ.» հրապարակման՝ անցած տարի երկրի տասը բնակչից երեքը ամսական 40,264 հազ. դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ. շատ աղքատները կազմել են բնակչության 10.9%-ը` 2008թ. արձանագրված 12.6%-ի դիմաց, իսկ ծայրահեղ աղքատները՝ 2.3%-ը` 2008թ. 1.6%-ի դիմաց: Անցած տարի ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցել է նախաճգնաժամային 2008թ. մակարդակը 0.7 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 2.4 տոկոսային կետով: Միաժամանակ, ճգնաժամից հետո, շատ աղքատների մակարդակը 2008թ. համեմատ նվազել է 1.7 տոկոսային կետով2014թ. աղքատության խորությունն ու սրությունը զիջել են 2008թ. համապատասխան ցուցանիշներին: Անցած տարի աղքատության խորությունը գնահատվել է 4.5%` 2008թ. 5.1%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը՝ 1.3%` 2008թ. 1.4 %-ի համեմատ:Անցած տարի աղքատների թիվը կազմել է շուրջ 900 հազ., ընդ որում՝ շատ աղքատներինը՝ մոտ 330 հազ. մարդ, իսկ ծայրահեղ աղքատներինը`մոտ 70 հազ.:ԱՎԾ-ի հաշվարկներով՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 66.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.4%-ը կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.05%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության եւ բարձր հասցեականության պայմաններում: Հասարակության շերտավորման աստիճանը գնահատող Ջինիի գործակիցը վկայում է, որ անցած տարի շարունակել է խորանալ բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների։ Այսպես, 2014թ. սպառման անհավասարությունը (չափվում է Ջինիի գործակցով) կազմել է 0.277, այն դեպքում, երբ 2013թ. ցուցանիշը 0.271 էր, իսկ 2008թ.՝ 0.242։Ըստ ամբողջական եկամուտների՝ անհավասարությունն ավելացել է` 2014թ. կազմելով 0.373, այն դեպքում, երբ 2013թ. ցուցանիշը կազմել է 0.372 էր, իսկ 2008թ.՝ 0.339: Ջինիի գործակիցը ցույց է տալիս հասարակության շերտավորման աստիճանը. որքան անհավասարաչափ են բաշխվում եկամուտները, այնքան գործակիցը ձգտում է 1-ի։ Tweet Դիտում՝ 4365