ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Մեդիամաքսն իրականացրել է «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» նախագիծը:Նախագծի նպատակն էր պատմել Երեւանից ոչ շատ հեռու գտնվող 10 քաղաքների մասին, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը: Նախագիծը մեկնարկել էր սեպտեմբերի սկզբին՝ շաբաթ օրերին ընթերցողներին էր ներկայացվում մեկ քաղաք՝ Աբովյանը, Էջմիածինը, Չարենցավանը, Աշտարակը, Վեդին, Ապարանը, Հրազդանը, Արմավիրը, Մասիսը եւ Արտաշատը: «Մենք հաջողված ենք համարում համագործակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ եւ շնորհակալ ենք բանկի ղեկավարությանը նախագիծը կյանքի կոչելու համար: Միաժամանակ, ուզում ենք շնորհակալություն հայտնել նշված քաղաքներում բանկի մասնաճյուղերի աշխատակիցներին՝ տեղում մեր լրագրողներին ցուցաբերած մեծ աջակցության համար»,- նշել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: Tweet Դիտում՝ 15538