Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 22 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։Հարգելի բանկիրներ, Մեդիամաքսի եւ Banks.am-ի անունից շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ երկինք եւ լավատեսություն: Յուրաքանչյուր բանկի՝ վստահելի գործընկերոջ համբավը մեծապես կախված է աշխատանքի նկատմամբ ձեր նվիրվածությունից, հաճախորդների հետ հարաբերություններում խորհրդատուի դիրքերից հանդես գալու կարողությունից: Վստահ ենք՝ ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ սրընթաց զարգացումներին համընթաց: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը եւ պատրաստ ենք քննարկել ու միասին իրագործել համագործակցության ամենատարբեր ձեւաչափեր: Մաղթում ենք ձեզ տոնական տրամադրություն եւ առաջարկում վերհիշել դրամի ստեղծման պատմությունը: Tweet Դիտում՝ 26198