Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2014-ից սկսել է իր հաճախորդների համար պարբերաբար բիզնես դասընթացներ կազմակերպել` նպատակ ունենալով աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում: Բանկում նշել են, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է նման ծառայությամբ:Հաճախորդներին բիզնես դասընթացների ընթացքում ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական եւ պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաեւ մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: «Անվճար դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաեւ բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցելու դասընթացներին»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում նշել են, որ դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել՝ զանգահարելով բանկի հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով, կամ այցելելով բանկի`Երեւանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:Հերթական դասընթացները տեղի կունենան նոյեմբերի 24-27-ը: Tweet Դիտում՝ 3738