Հայաստանի 21 առեւտրային բանկերից 13-ը տեղեկացնում են իրենց հաճախորդներին sms-հաղորդագրությունների միջոցով
29.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 29 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի 21 առեւտային բանկերից 13-ը տեղեկացնում են իրենց հաճախորդներին կատարվող գործարքների մասին sms-հաղորդագրությունների միջոցով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս ծառայությունը մատուցում են “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, “HSBC Բանկ Հայաստանը”, ”Արդշինինվեստբանկը”, “Անելիք Բանկը”, “Յունիբանկը”, “Հայբիզնեսբանկը”, “Զարգացման Հայկական Բանկը”, “Պրոմեթեյ Բանկը”, “ԲՏԱ-Ինվեստ Բանկը”, “ՎՏԲ-Հայաստան Բանկը”, “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկը”, “Կասկադ Բանկը”, “Կոնվերս Բանկը”:
ArCa, Visa Electron, Classic, Shopping, ACBA Viva Cell Visa, Business քարտերի քարտատեր հանդիսացող “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի“ հաճախորդները sms հաղորդագրություններ են ստանում 5000 դրամը գերազանցող գործարքների իրականացման դեպքում: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքն է 30 դրամ: Visa Gold-ի քարտատերերը հաղորդագրությունները ստանում են անվճար:
“Արդշինինվեստբանկը” եւ “Անելիք Բանկը” հաճախորդներին sms- հաղորդագրություններ են ուղարկում միայն պլաստիկ քարտերով գործառնությունների վերաբերյալ, իսկ “HSBC Բանկ Հայաստանը”` վարկային քարտերով գործառնությունների վերաբերյալ:
“Յունիբանկում” sms-հաղորդագրությունների միջոցով հաճախորդների տեղեկացման ծառայության ամսեկան արժեքն է 1000 դրամ:
8 բանկերում, որոնք հաճախորդներին sms հաղորդագրություններ չեն ուղարկում, տվյալ ծառայության բացակայությունը բացատրեցին տարբեր կերպ: Օրինակ, “Արմսվիսբանկում” նշեցին, որ տվյալ ծառայությունն ավելի հարմար է մանրածախ ծառայություններ մատուցող բանկերի համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: