ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» եւ «ՀՀ Սահմանադրական դատարանի 20-ամյակ» արծաթե հուշադրամները:ԿԲ պաշտոնական կայքի համաձայն՝ «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝ 300 հատ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա: «ՀՀ Սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամի անվանական արժեքը եւս 1000 դրամ է, մետաղը եւ հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 33,6 գ, տպաքանակը՝ 500 հատ:Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը եւ հայկական զարդանախշ, իսկ դարձերեսին` ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը եւ Ֆեմիդա աստվածուհու քանդակը: Tweet Դիտում՝ 5784