Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ շարունակում է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը եւ Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ` տարբեր մասնագիտությունների ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու եւ համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:Կրթաթոշակի հավաստագրերը եւ ուսանողական վճարային քարտերն ուսանողներին հանձնել է Արսեն Միքայելյանը՝ նշելով, որ Հայբիզնեսբանկը՝ որպես գործատու, մեծապես կարեւորում է բարձր մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստումը եւ նրանց ներգրավումն աշխատանքային գործընթացում:Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն է հայտնել Հայբիզնեսբանկի ղեկավարությանը զարգացող համագործակցության եւ աջակցության համար: Նրա խոսքով՝ համալսարանն առաջնորդվում է այնպիսի արդիական ուսումնական ծրագրերով, որոնք երաշխավորում են լիարժեք մասնագիտական կրթություն՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:Հայբիզնեսբանկում նշել են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ բանկի կողմից ՀՊՏՀ «Բանկային գործ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների համար անցկացվող վարպետության դասերի ծրագիրը, որը շուտով կմոտենա իր ավարտին, իսկ ուսանողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր: Tweet Դիտում՝ 5724