Ռուսաստանյան “ՌԵՍՈ” խումբը եւ “Յունիաստրում բանկ”-ը Հայաստանում կհիմնեն համատեղ ապահովագրական ընկերություն

27.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Ռուսաստանյան “ՌԵՍՈ” ապահովագրական խումը մտադիր է “Յունիաստրում բանկ”-ի հետ համատեղ 2007 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում հիմնել ապավովագրական դուստր ընկերություն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍԱՔՍ գործակալությունը, այս մասյին հայտարարել է “ՌԵՍՈ” խմբի նախագահ Սերգեյ Սարգիսովը: Նրա խոսքերով, դուստր ձեռնարկության բաժնետոմսերի 50 տոկոսը կպատկանեն “ՌԵՍՈ”-ին, իսկ մյուս կեսը` “Յունիսատրում բանկ”-ին:

Սերգեյ Սարկիսովը նշել է, որ 2007 թվականի երկրորդ կիսմայակում ընկերության հիմնման որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայումս Հայաստանում վերանայվում է ապավովագրական շուկայի համակարգն եւ ժամանակավոր արտոնագրարեր չեն տրամադրվում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍԱՔՍ գործակալությունը, Մոսկովյան “Բիզնես“ թերթն այսօր մեջբերել է “ՌԵՍՈ-գարանտիա” ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ռակովշչիկի խոսքերը, որը հայտնել է, որ “ՅունիՌԵՍՈ” անվանումը կրող ընկերությունն իր գործունեությունը կսկսի հաջորդ տարվա կեսին”:

“Յունիաստրում բանկ”-ի տնօրենների խորհրդի անդամ եւ հայկական “Յունիբանկ”-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն ասել է “Բիզնեսի”-ին, որ նոր ապահովագրական ընկերությունն արդեն գրանցված է եւ այժմ իրականացվում են աշխատակազմի հավաքագրման աշխատանքները: “Օպերատիվ կառավարմամբ կզբաղվի “ՌԵՍՈ-գարանտիա” ընկերությունը, իսկ ես, ամենայն հավանականությամբ, կգլխավորեմ տնօրեննրեի խորհուրդը: Ապահովագրական ընկերությունը կմատուցի ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում կզբաղվի “Յունիբանկ“-ի վարկային ապրանքների ապահովագրմամբ՚, - հավելել է նա:

“Ինտերֆաքս-ՏՎԿ” հետազոտությունների տվյալների համաձայն, Հայաստանի ապահովագրական շուկան ամենաթույլ զարգացածներից է ԱՊՀ երկրների շարքում: 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հայկական ապավովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները կազմել էին $14.4 միլիոն դոլար:

Ապահովագրական շուկայի կատարելագործման նպատակով Հայաստանի Կենտրոնական բանկը բարեփոխում է նորմատիվ բազան: Արդեն իսկ բարձրացվել են պահանջները նվազագույն կանոնադրական կապիտալի չափի հանդեպ. 2006 թվականի հունվարի 1-ից նվազագույն կանոնադրական կապիտալն ավելացվել է մինչեւ 200 միլիոն դրամ, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից այն արդեն կկազմի 500 միլիոն դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW