ՀՀ-ն $300 մլն վարկ կստանա Եվրասիական զարգացման բանկից
05.11.2015 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Եվրասիական զարգացման բանկը $300 մլն արտոնյալ ու երկարաժամկետ բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանին:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է համապատասխան համաձայնագրի նախագիծը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարկը տրամադրվելու է պետբյուջեի ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Այն տրամադրվելու է երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը $100 մլն:
Միջոցներն ուղղվելու են էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության, պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բիզնեսի վարման պայմանների բարելավմանը:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2.1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: