$50 մլն՝ ՀՀ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը

29.10.2015 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաոստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ՝ նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի $50 մլն, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թթ.:

«Նոր վարկային ծրագրի  նպատակն է ընտրված շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհի միջոցով բարելավել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

Ծրագիրը կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով $10 մլն:

Դիտում՝ 3112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW