Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:Ըստ դրա՝ միայն դրամային ավանդների երաշխավորման չափը սահմանվում է մինչեւ 10 մլն ՀՀ դրամ (մինչ օրս գործող մինչեւ 4 մլն ՀՀ դրամի փոխարեն):Իսկ միայն արտարժութային ավանդների երաշխավորման չափը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ (մինչ օրս գործող մինչեւ 2 մլն ՀՀ դրամի փոխարեն): «Երաշխավորված ավանդների չափերի փոփոխությունը կնպաստի ավանդատուների շահերի պաշտպանության ամրապնդմանը եւ ավանդների երաշխավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,- Banks.am-ին ասել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:Նա նաեւ նշել է, որ օրենքը ուժի մեջ կմտնի մոտ օրերս`ԱԺ կանոնակարգի համաձայն համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո: Tweet Դիտում՝ 15092