ՀՀ-ն՝ գիշերային զբոսանքի համար ապահով երկրների թոփ 10-ում
27.10.2015 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Հայաստանը ներառվել է աշխարհի ամենաապահով երկրների տասնյակում, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել կամ միայնակ տուն գնալ:
Ինչպես հաղորդում է Independent պարբերականը, այս մասին են վկայում Gallup Law and Order-2015 զեկույցի արդյունքները:
Հարցման մասնակիցներին տրվել է հետեւյալ հարցը՝ «Դուք ձեզ ապահո՞վ եք զգում գիշերը քաղաքում միայնակ զբոսնելիս»:
Զեկույցում հաշվի է առնվել նաեւ քաղաքացիների անձնական փորձը երկրում օրենքների կիրարկման հետ կապված:
Հարցվածների 82%-ը Հայաստանը համարել է կյանքի համար անվտանգ երկիր:
Ամենաապահով երկրների ցանկը գլխավորում են Սինգապուրն ու Հոնկոնգը (91%): Նրանց հաջորդում են Նորվեգիան, Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան, Տաջիկստանը, Հայաստանը եւ Ավստրիան:
Վենեսուելան (22%), Գաբոնը (29%) եւ Կոնգոն (30%) զբաղեցնում են վարկանիշի ամենացածր անվտանգություն ունեցող երկրների առաջին երեք հորիզոնականները:
Ի դեպ, հետխորհրդային երկրներից ամենաապահով երկրների ցանկում, Հայաստանից բացի, ընդգրկված է միայն Տաջիկստանը:
Հարցմանը մասնակցել է 142 հազ. մարդ 141 երկրից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: