ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը

26.10.2015 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ Բանկն ամբողջ ծավալով գնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի բաժնետոմսերի հավելյալ թողարկումը՝ 17 մլրդ դրամ արժողությամբ:

Բանկում նշել են, որ արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 37.8 մլրդ դրամ: ՎՏԲ Բանկի մասնաբաժինը ՎՏԲ-Հայաստան Բանկի կապիտալում մնացել է անփոփոխ` 100%:

«Լրացուցիչ կապիտալիզացիան կատարվել է համաձայն այս տարվա հուլիսին կայացված որոշման: Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկային համակարգում բանկի դիրքերի ամրապնդմանը»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 13352

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW