Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տ թարմ պտուղ-բանջարեղեն` անցած տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց:Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ արտահանվել է 8500 տ խաղող (անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 5390 տ), 690 տ խնձոր (անցած տարի՝ 14 տ) դիմաց, 1420 տ տանձ (անցած տարի՝ 660 տ), 1016 տ արքայանարինջ (անցած տարի՝ 3 տ)։Հոկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաեւ 9400 տ կաղամբ եւ ծաղկակաղամբ (անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 1820 տ), 2972 տ բողկ եւ ճակնդեղ (անցած տարի՝ 644 տ), 1170 տ լոլիկ (անցած տարի՝ 191 տ), 3460 տ վարունգ (անցած տարի՝ 179 տ), 1350 տ կանաչի (անցած տարի՝ 800 տ):Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ եւ Չեխիա։Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: 2014թ. այդ ցուցանիշը կազմել է 34%։ Tweet Դիտում՝ 4586