Telcell-ը եւ Յունիբանկը «Մերկուրի» մրցանակ են ստացել

24.10.2015 | 08:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում կայացել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ավանդական մրցանակաբաշխությանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մերկուրի» մրցանակ է հանձնել 5 անվանակարգում լավագույնը ճանաչված ընկերությունների ղեկավարներին.

«Շարժական կապի առաջատար օպերատոր» անվանակարգում՝ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին;

«Լավագույն վճարային համակարգ» անվանակարգում՝ «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանին;

«Հայրենական լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Էլբատ» ընկերության նախագահ Սամվել Աբրահամյանին;

«Ֆինանսաբանկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում առաջատար ընկերություն» անվանակարգում՝ «LSoft» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանին;

«Ժողովրդական բանկ» անվանակարգում՝ «Յունիբանկ» ԲԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանին:

Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում:

Դիտում՝ 4765

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW