Սիրիահայերի համար Երեւանում շենք է կառուցվել

23.10.2015 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում սիրիահայերի համար շենք է կառուցվել:

Նախաձեռնության հեղինակը 2012թ. Սիրիայից Հայաստան գաղթած Հրայր Ակիլյանն է, որի գաղափարի իրականացումը համաձայնել է ստանձնել «Եռանավ» ՍՊԸ-ն:

Հրայր Ակիլյանը Մեդիամաքսին պատմել է, որ եղել է Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ստեղծված հանձնաժողովի կազմում: Երբ հասկացել են, որ այդ ծրագրի իրականացումը չի հաջողվում, նա որոշել է սիրիահայերի համար մատչելի գներով բնակարաններ կառուցելու առաջարկով դիմել տարբեր շինարարական կազմակերպությունների եւ հովանավորների:

Շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ. փետրվարին: Այս պահին մնում են ներքին հարդարման աշխատանքները, իսկ բնակարանամուտը նախատեսվում է 2016թ. հունվար կամ փետրվար ամսին:

«Իմ բնակարանը՝ հայրենիքիս մեջ» ծրագրով կառուցված շենքի 16 հարկերից 14-ում բնակարաններ են, որոնք արդեն ունեն սեփականատերեր, իսկ 2 հարկում՝ բիզնեսի համար նախատեսված տարածքներ:

Շենքում բնակարանի 1 քմ-ն վաճառվել է $550-ին համարժեք ՀՀ դրամով: Հրայր Ակիլյանը վստահեցրել է, որ շահառուներին որակյալ բնակարաններ են հանձնել:

Հրայր Ակիլյանի հետ զրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Դիտում՝ 5018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW