Իրանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել համատեղ բանկի ստեղծման վերաբերյալ

23.10.2015 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանն ու Իրանը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ բանկի ստեղծման վերաբերյալ:

Այս մասին ասված է Իրանի Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունում, որը հրապարակվել է բանկի նախագահ Վալիուլա Սեյֆի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հանդիպման արդյունքներով:

«Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համատեղ բանկ՝ երկու երկրների միջեւ ֆինանսական գործարքների իրականացումը թեթեւացնելու նպատակով»,- ասված է Իրանի ԿԲ հայտարարությունում:

Կողմերը քննարկելու են նաեւ Իրանի՝ Եվրասիական զարգացման բանկին անդամակցելու հնարավորությունը: Ներկայում Եվրասիական զարգացման բանկին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսն ու Ղրղզստանը:

Դիտում՝ 12140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW