Կուտակային հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ մինչեւ 8% տոկոսադրույքով

22.10.2015 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է բացել կուտակային հաշիվներ՝ մինչեւ 8% պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքով:

Բանկում նշել են, որ կուտակային հաշիվը նոր տեսակի բանկային հաշիվ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել դրամական միջոցներ ցանկացած հեռանկարային/երկարաժամկետ նպատակների համար (արձակուրդ, խոշոր գնում, ուսման վարձավճար եւ այլն)՝ միաժանամակ կուտակման ընթացքում ստանալով եկամուտ բանկի կողմից վճարված տոկոսների տեսքով, եւ ցանկացած պահի օգտագործել կուտակված ֆինանսական միջոցները (ամբողջությամբ կամ մասնակի)՝ առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվները ՎՏԲ-Հայաստան Բանկում բացվում են ՀՀ դրամով, անվճար:

Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 000 դրամի չափով: Այնուհետեւ, եթե ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր հաճախորդը պահի առնվազն 10 000 դրամ կուտակային հաշվին, ապա հաշվի սպասարկման դիմաց սակագին չի գանձվի: Հակառակ դեպքում՝ հաշվի սպասարկման դիմաց ամենամսյա վճարը կկազմի 390 դրամ:

Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին օգտվել կուտակային հաշվի համար կիրառվող պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքի արտոնությունից` կախված ընթացիկ ամսվա ընթացքում հաշվին առկա օրական միջին մնացորդից հետեւյալ եղանակով. եթե միջին օրական մնացորդը մեկ ամսվա ընթացքում՝
-    փոքր է 10 000 դրամից՝ 0.01%;
-    ավելի է, քան 10 001 ՀՀ դրամը եւ պակաս է 100 000 դրամից՝ 7%;
-     գերազանցում է  100 001 դրամը՝ 8%:

Հաշվի տոկոսները վճարվում եւ գումարվում են հաշվի մնացորդին յուրաքանչյուր ամիս:

«Կուտակային հաշվի ձեւակերպումն ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի հետեւյալ առավելությունները՝

-    Ցանկացած պահի հաշվի համալրումներ եւ ելքագրումներ կատարելու հնարավորություն  (առավելություն է դեպոզիտների համեմատ);
-    Բարձր եկամտաբերություն (համեմատած բանկային հաշվի հետ);
-    Միջոցների կազմակերպված եւ պլանավորված կուտակման հնարավորություն երկարաժամկետ նպատակներով;
-    Հեռակա կուտակումների հնարավորություն՝ աշխտավարձի, դրամային փոխանցումների մուտքագրման շնորհիվ;
-    Կուտակային հաշիվ բացելու համար պահանջվում է նվազագույն քանակի փաստաթղթեր եւ ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Կուտակային հաշվի բացման դեպքում հաճախորդին տրամադրվում է Ինտերնետ-Բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվի կուտակումները՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության:

Դիտում՝ 14563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW