Բացվել է Հայբիզնեսբանկի «Ապարան» մասնաճյուղը

16.10.2015 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բացվել է Հայբիզնեսբանկի «Ապարան» մասնաճյուղը՝ ք. Ապարան, Բաղրամյան 24 հասցեում:

Այս մասնաճյուղը Հայբիզնեսբանկի տարածքային 3-րդ ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում:

«Ապարանը բավականին խիտ բնակեցված քաղաք է, որտեղ զբաղվածության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը ու սննդի արդյունաբերությունը: Տարածքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առեւտրի եւ սպասարկման տարբեր կետեր, այսինքն՝ քաղաքային անցուդարձը բավականին աշխույժ է, ինչը ենթադրում է, որ որակյալ եւ մատչելի բանկային ծառայությունների առաջարկը կարող է հիմնավորված լինել»,- ասել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի  վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ Հայբիզնեսբանկը, Ապարանում նոր մասնաճյուղ բացելով, փորձելու է հաճախորդներին մատուցել մրցակցային ծառայություններ՝ վարկերի, ավանդների, միջազգային դրամական փոխանցումների գծով՝ նպաստելով տարածաշրջանի տնտեսական ակտիվությանը:

Մասնաճյուղի բացմանը մասնակցել է նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

Դիտում՝ 6707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW